Ջուլիանա Մուրը և Ռոբերտ դե Նիրոն կնկարահանվեն հեռուստասերիալում
Դերասաններ Ջուլիանա Մուրը և Ռոբերտ դե Նիրոն կնկարահանվեն հեռուստասերիալում, որի ռեժիսորն է Դևիդ Օ. Ռասելը, գրում է The Hollywood Reporter-ը:
Նախագծի մանրամասները գաղտնի են պահվում: Անհայտ է նաև, որ ալիքի եթերում կարող է ցուցադրվել սերիալը: Ռասելի կողմից մեկնաբանություններ չեն հնչել դեռ:
Ռեժիսորը հայտնի է այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են՝ «Իմ ընկերը խելագար է», «Խաբեբայություն ամերիկյան ձևով», «Ջոյ»: Նա նախկինում արդեն համագործակցել է դե Նիրոյի հետ, ով առաջադրված է եղել «Օսկար» մրցանակի «Իմ ընկերը խելագար է» ֆիլմում կատարած դերի համար:
Ինչ վերաբերում է Մուրին, ապա նրա վերջին հեռուստանախագծերից է «Խաղը փոխվել է» ֆիլմը, որում կատարած դերի համար դերասանուհին ստացել է «Էմմի» մրցանակ:










