Ջոնի Դեփի ամուսնալուծության գործով նրա կողմից 20 վկա ելույթ կունենա. ԶԼՄ-ներ

21:43 • 09.08.16

Դերասանուհի Էմբեր Հյորդի և ամերիկացի դերասան Ջոնի Դեփի ամուսնալուծության գործի վերաբերյալ վերջինիս օգտին դատարանում ելույթ կունենա մոտ 20 վկա, գրում է TMZ-ն:

Աղբյուրը հայտնում է, որ Դեփի փաստաբանները ստացել են ոստիկանության 2 աշխատակիցների աջակցությունը, ովքեր մայիսի 21-ին ժամանել են կանչով, երբ, Հյորդի խոսքով, Դեփն իր վրա է հարձակվել: Երկու իրավապահները կնշեն, որ դերասանուհու մոտ վնասվածքներ չեն տեսել և չեն նկատել որևէ վնաս բնակարանում:

Ցուցմունքներ կտան նաև 5 սպասավորներ, ովքեր Հյորդին տեսել են մայիսի 21-27-ը: Դատարան կգան նաև անվտանգության 2 աշխատակիցներ, ովքեր, հավանաբար, կհայտնեն, որ մայիսի 21-ին Դեփը չի հարվածել Հյորդին:

Ցուցակում հայտնվել է հենց անձամբ Հյորդը: Նրան կկանչեն հակառակ կողմի համար որպես վկա ցուցմունքներ տալու համար:

Եվ վերջապես, դատարանում կցուցադրվի ինչ-որ «խորհրդավոր» լուսանկար, որի մասին մանրամասներ չեն բացահայտվում:

 

Ջոնի Դեփի ամուսնալուծության գործով նրա կողմից 20 վկա ելույթ կունենա. ԶԼՄ-ներ