Իսրայելի գրադարանը դատարանում հաղթելուց հետո խոստանում է հանրության համար հասանելի դարձնել Կաֆկայի արխիվները

21:00 • 09.08.16

Իսրայելի ազգային գրադարանը խոստացել է լայն հանրության համար բացել իրեն նվիրված՝ գրող Ֆրանց Կաֆկայի ձեռագրերի հավաքածուն, որոնք այժմ պահվում են անձնական բնակարանում և բանկային սեյֆերում, փոխանցում է РИА Новости-ն:

Նախօրեին երկրի գերագույն դատարանը վերջ է դրել 8 տարի տևող դատական գործին, որը կապված էր Կաֆկայի ընկեր Մաքս Բրոդի արխիվի պատկանելության հետ: Բացի գրադարանից, արխիվը ստանալուն հավակնում էին Բրոդի քարտուղարուհու դուստրերը:

Բրոդը մահացել է 1968-ին Թել Ավիվում: Գրադարանը կարողացել է ապացուցել, որ Բրոդը, ով փրկել է թղթերը նացիստներից և բերել իր հետ Իսրայել, կտակել է իրեն իր արխիվը: Բրոդի քարտուղարուհու դուստրերը վստահեցնում էին, որ Կաֆկայի ձեռագրերն իրենց մայրը ստացել է գործատուից որպես նվեր և պահանջել են իրենց հանձնել հավաքածուն: ԶԼՄ-ները հայտնել են, որ թղթերի մի մասը վաճառվել է արտասահման, այդ թվում` Կաֆկայի հայտնի վեպերից մեկի ձեռագիրը, որը 2 մլն դոլար է բերել:

Հեղինակի արխիվը ներառում է Կաֆկայի և Բրոդի ձեռագիր նամակագրությունը, օրագրեր, նկարներ:

 

Իսրայելի գրադարանը դատարանում հաղթելուց հետո խոստանում է հանրության համար հասանելի դարձնել Կաֆկայի արխիվները