Բրյուս Լիի փիլիսոփայական մտքերն առաջին անգամ լույս են տեսել

20:23 • 09.08.16

Brain Pickings կայքն առաջին անգամ հրապարակել է արևելյան մարտարվեստների վարպետ, լեգենդար դերասան Բրյուս Լիի գաղտնի փիլիսոփայական գրառումները, փոխանցում է РИА Новости-ն:

Լին փիլիսոփայությունը համարում էր իր կյանքի անբաժան մասը: Աղբյուրը նշում է, որ հրապարակվել են բացառիկ գրառումներ նրա 1968թ. նոթատետրից: Մարզումների ժամանակ Լին հաճախ ընդհատել է այն, որպեսզի իր մտքերը գրի`անվանելով դա պայմանագիր ինքն իր հետ:

Կամքի ուժի մասին նա ասել է.«Ընդունելով կամքի ուժը որպես գերագույն դատավոր իմ գիտակցության բոլոր բաժինների համար` ես կօգտագործեմ այն ամեն օր, երբ ինձ անհրաժեշտ լինի խթան, որպեզի սկսեմ գործել ցանկացած գնով: Եվ ես կմշակեմ սովորություն՝ օգտագործել կամքի ուժը օրական առնվազն մեկ անգամ»:

Զգացմունքների մասին նա նշել է.«Գիտակցելով, որ իմ զգացմունքները կարող են լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական, ես սովորություն կդարձնեմ ունենալ ավելի շատ դրական զգացողություններ և կօգնեմ ինքս ինձ վերածել բացասականները որևէ օգտակար գործունեության»:

 

Բրյուս Լիի փիլիսոփայական մտքերն առաջին անգամ լույս են տեսել