Տորոնտոյում կինոփառատոնի ընթացքում կցուցադրվի Լեոնարդո Դի Կապրիոյի նոր ֆիլմը

22:40 • 09.08.16

Տորոնտոյում միջազգային կինոփառատոնի ընթացքում կկայանա Լեոնարդո Դի Կապրիոյի` կլիմայի գլոբալ փոփոխության մասին The Turning Point խորագրով վավերագրական ֆիլմի պրեմիերան, հայտնում է The Hollywood Reporter-ը:

Նշվում է, որ ֆիլմի վրա դերասանն աշխատել է ամերիկացի դերասան և կինոռեժիսոր Ֆիշեր Սթիվենսոնի հետ միասին: Ֆիլմում կներկայացվեն կլիմայի գլոբալ փոփոխությանը հարմարվելու և պայքարի հարցերը:

 

Տորոնտոյում կինոփառատոնի ընթացքում կցուցադրվի Լեոնարդո Դի Կապրիոյի նոր ֆիլմը