Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում և Շվեյցարիայում
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը կայացել են Հայաստանի պետական կամերային նվագախմբի եվրոպական հյուրախաղերը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:
Նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, հինգ փառատոնի շրջանակում համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում և Շվեյցարիայում` ցուցաբերելով կատարողական բարձր վարպետություն և արժանանալով հանդիսատեսի ու երաժշտասերների ջերմ ընդունելությանը:
Համերգների ընթացքում նվագախմբի, ինչպես նաև երիտասարդ տաղանդավոր ջութակահար Դիանա Ադամյանի կատարմամբ հնչել են հայ և արտասահմանյան կոմպոզիտորների, այդ թվում՝ Կոմիտասի ստեղծագործությունները:










