Դուեյն Ջոնսոնը Վին Դիզելին «ոչ պրոֆեսիոնալ» է անվանել. TMZ
Ամերիկացի դերասան Դուեյն Ջոնսոնն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում իր որոշ գործընկերներին ոչ պրոֆեսիոնալ, վախկոտ լակոտներ է անվանել:
Ինչպես նշում է TMZ-ը` դերասանի գրառումը վերաբերում է Վին Դիզելին:
«Ֆորսաժ» ֆիլմի ութերորդ մասի նկարահանումներին մասնակցող դերասանները պատմել են, որ Ջոնսոնին դուր չեն գալիս ֆիլմի համապրոդյուսեր հանդիսացող Դիզելի որոշումներն ու առաջարկությունները:
Աղբյուրը մանրամասնում է, որ դերասանների միջև լարվածությունն այնքան ուժեղ է եղել, որ դրվագների նկարահանումը փաստացիորեն անհնարին է եղել: Դերասաններն արդեն քննարկել են իրենց միջև ծագած հակասությունները, սակայն դեռևս անհայտ է, թե արդյոք նրանք կարողացել են լուծել խնդիրը:
Նկարահանումների գրեթե բոլոր մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնել Ջոնսոնի պահվածքի և դրա արդյունքում առաջացած իրարանցման առնչությամբ:










