Մեգան Ֆոքսը լույս աշխարհ է բերել 3-րդ երեխային
Հոլիվուդյան դերասանուհի Մեգան Ֆոքսը, ով համարվում է ժամանակակից Հոլիվուդի սեքս խորհրդանիշներից մեկը, մայրացել է 3-րդ անգամ` կրկին արու զավակ լույս աշխարհ բերելով:
Ինչպես նշում է Tatler-ը, Ֆոքսի ու դերասան Բրայան Օսթին Գրինի 3-րդ համատեղ երեխան ծնվել է օգոստոսի 4-ին: Փոքրիկին անվանակոչել են Ջորնի Ռիվեր:
Նշվում է, որ մայրն ու նորածինն արդեն լքել են ծննդատունն ու գտնվում են տանը:















