Կոտ դ’Իվուարն իր ազգային ուտեստի համար պաշտպանված կարգավիճակ կպահանջի

17:55 • 10.08.16

Կոտ դ’Իվուարի կառավարությունը մտադիր է երկրում հայտնի քասավա/մանիոկ բուսատեսակից պատրաստվող աչեքեյ ուտեստի համար պաշտպանված կարգավիճակ ստանալ, հաղորդում է Quartz-ը:

Կոտ դ’Իվուարի արդյունաբերության նախարարության մամուլի խոսնակ Բրունո Քոնեն հայտնել է, որ կառավարությունը «Աֆրիկյան տարածաշրջանային մտավոր սեփականություն» կազմակերպության հետ ուտեստի անվանման օգտագործման իրավական պաշտպանության համար դիմում է ներկայացրել:

Նշվում է, որ «աչեքեյի» համար պաշտպանված կարգավիճակի ձեռքբերումը կարգելի ուտեստի անվանման օգտագործումը նրանց կողմից, ովքեր չեն հետևում ավանդական մեթոդին կամ այն երկրից դուրս են արտադրում:

Quartz-ը մանրամասնում է, որ ուտեստը տարածված է ֆրանսախոս Աֆրիկայում և աֆրիկյան սփյուռքի շրջանում: Սառեցված կամ չորացված աչեքեյը վաճառվում է Եվրոպայի, ԱՄՆ-ի և Հարավարևելյան Ասիայի մթերային խանութներում:


Կոտ դ’Իվուարն իր ազգային ուտեստի համար պաշտպանված կարգավիճակ կպահանջի