Օզզի Օսբորնին դատի են տվել հեղինակային իրավունքների վերաբերյալ 2 մլն դոլարի համար

06:23 • 10.08.16

Ավստրալացի բաս-կիթառահար Ռոբերտ Դեյլիսը ցանկանում է  Օզզի Օսբորնից 2 մլն դոլար ստանալ, իբր թե նա չի ստացել այդ գումարը հեղինակային իրավունքների տեսքով, հաղորդում է Variety-ն:

Ըստ Օսբորնի օգնականներ Մարսի Ռոնդանի և Միտչ Շնայդեի՝ սա առաջին անգամ չէ, երբ Դեյլիսը փորձում է դատարանի միջոցով Black Sabbath-ի անդամից հեղինակային իրավունքների վճարումներ ստանալ:

«Մենք հասկանում ենք, որ Դեյսլին թոշակառու է և այդ միջոցները նրա ապրուստն են կազմում, սակայն նման վարքը հետապնդման է նման»,- հավելել են նրանք:

 

Օզզի Օսբորնին դատի են տվել հեղինակային իրավունքների վերաբերյալ 2 մլն դոլարի համար