Կորեուհին հազարավոր գնդասեղների միջոցով ինքնատիպ արվեստի գործեր է ստեղծում (լուսանկարներ)

08:36 • 10.08.16

Հարավկորեացի արվեստագետ Ռան Վանգն իր բացառիկ տաղանդի ու ստեղծագործ մտածողության շնորհիվ կարողանում է ինքնատիպ գործեր ստեղծել`չօգտագործելով ո՛չ ներկեր, ո՛չ վրձին:

 

Ինչպես նշում է boredpanda.com կայքը, փոխարենը՝ կինն օգտագործում է իր վառ երևակայությունը, մասնագիտական նախանձելի հմտություններն ու հազարավոր գունավոր գնդասեղներ, որոնց ճիշտ համադրության արդյունքում ստեղծվում են օրիգինալ արվեստի գործեր:

 

Իսկ երբեմն նկարներն առավել ամբողջական ու արտահայտիչ դարձնելու համար կինն օգտագործում է  գունավոր թելեր, որոնք կապում է գնդասեղների արանքում ու ստանում ճշգրիտ պատկերներ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կորեուհին հազարավոր գնդասեղների միջոցով ինքնատիպ արվեստի գործեր է ստեղծում (լուսանկարներ)