ԱՄՆ-ում և Կանադայում Հարի Փոթերի մասին գրքի 3.3 մլն նմուշ է վաճառվել

22:15 • 10.08.16

Հարի Փոթերի մասին նոր գրքի տպագիր քանակը, որը վաճառվել է ԱՄՆ-ում և Կանադայում, հասել է 3.3 մլն-ի, այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը:

«Հարի Փոթերը և անիծված զավակը» պիեսը վաճառքի է դրվել Հյուսիսային Ամերիկայում հուլիսի 31-ին: Բացի այդ, Փոթերի մասին գրքի 8-րդ մասը գերազանցել է շարքի նախորդ վեպերի պահանջարկը:

Նշվում է նաև, որ այս գիրքը եղել է առաջին տեղում WSJ բեսթսելերների ցուցակում: Հարի Փոթերի մասին առաջին վեպը գտնվում է ցուցակի 8-րդ հորիզոնականում:

Վեպը գրել է Ջեք Թորնը պատմության հիման վրա, որը հորինել են նա և Ջոան Ռոուլինգը Ջոն Տիֆանիի հետ միասին:

 

ԱՄՆ-ում և Կանադայում Հարի Փոթերի մասին գրքի 3.3 մլն նմուշ է վաճառվել