Այվազովսկու ցուցահանդեսի այցելուներն ավելի շատ են, քան Սերովի

21:14 • 11.08.16

Տրետյակովյան պատկերասրահում Իվան Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսն այցելուների քանակով գերազանցում է Սերովի ցուցահանդեսը, հայտնել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:

«Երկու շաբաթ առաջ բացված Այվազովսկու ընթացիկ ցուցահանդեսի միջին հաճախելիությունն արդեն գերազանցել է Սերովի ցուցահանդեսի հաճախելիությունը»,- ասել է Մեդինսկին լրագրողներին:

Նա նշել է, որ նախօրեին վաճառվել է հարյուրհազարերորդ տոմսը:

Տրետյակովյան պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Իսմաիլովան լրագրողներին հայտնել է, որ ցուցահանդեսն ամեն օր մոտ հինգ հազար մարդ է այցելում:

«Ներկա պահի դրությամբ 11 օրվա ընթացքում ցուցահանդեսը 54719 մարդ է այցելել, միջինում` օրը հինգ հազար մարդ: Վալենտին Սերովի ցուցահանդեսի առաջին երկու շաբաթի հաճախելիությունը կազմել է օրական 4,5 հազար մարդ»,- ասել է տնօրենը:

Ինչպես նշում է Interfax-ը` հղում անելով թանգարանի մամուլի ծառայությանը, ներկա դրությամբ վաճառվել է ցուցահանդեսի 108917 տոմս:

Այվազովսկու ցուցահանդեսի այցելուներն ավելի շատ են, քան Սերովի