Աուտիզմով երեխան ոգեշնչել է իր լուսանկարիչ ընկերոջը (լուսանկարներ)
Իտալացի լուսանկարիչ Ֆաբիո Մասկատելին ֆոտոնախագիծ է ի կատար ածել, որի միջոցով պատմել է իր` աուտիզմով ընկերոջ մասին, հաղորդում է West Info-ն:
«Իմ 11-ամյա ընկերը մի քիչ նման է առանց դռան տան. ներսից չես կարողանում դուրս գալ և դրսից չես կարողանում ներս մտնել»,- ասել է լուսանկարիչը:
Մասկատելիի խոսքերով` ֆոտոպատմության միջոցով ինքը փորձել է տղայի պատմությունը ներկայացնել ողջ հարստությամբ. նրա սերը ձիերի, գրելու և լուսանկարչության հանդեպ ու նրա անհասանելի ներքին աշխարհը:


















