Նյու Յորքում տեղադրվել է Կապիտան Ամերիկայի արձանը (լուսանկարներ, տեսանյութ)
Marvel Comics ընկերության կոմիքսների սուպերհերոս Կապիտան Ամերիկայի «ծննդյան» 75-ամյակի առթիվ Նյու Յորքի Բրուքլին շրջանում տեղադրվել է նրա արձանը, հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Տեղանքի ընտրությունը պատահական չէ, քանի որ ապագա սուպերհերոս Սթիվ Ռոջերսը ծնվել է հենց այդ շրջանում:
Նշվում է, որ բրոնզե արձանի բարձրությունը 4 մետր է, կշռում է համարյա մեկ տոննա: Ինչպես հայտնի է դարձել ավելի վաղ, արձանի վրա կարելի է տեսնել «Ես ուղղակի բրուքլինցի տղա եմ» գրությունը. այս արտահայտությունը Քրիս Էվանսի դերակատարմամբ Կապիտան Ամերիկան ասում է «Առաջին վրիժառուն» ֆիլմում:
Աղբյուրը մանրամասնում է, որ արձանը մի տեղում չի մնալու. այն պլանավորվում է տեղադրել Բրուքլինի տարբեր մասերում:
Ավելի վաղ Marvel-ը հայտնել է, որ 75 տարվա ընթացքում Կապիտան Ամերիկան երկրպագուների ամբողջ սերունդներ է ոգեշնչել և ծառայել է որպես ազատության, ուժի և ճիշտ արարքների համաշխարհային խորհրդանիշ:












