Դարդեն եղբայրները Եվրոպայում ահաբեկչության մասին ֆիլմ կնկարահանեն
Բելգիացի ռեժիսորներ Ժան Պիեռ և Լյուկ Դարդենները պատմել են ժամանակակից Եվրոպայում ահաբեկչության մասին դրամա նկարահանելու պլանների մասին, գրում է Variety-ին:
«Այս պահին մենք գրում ենք սցենարը: Կնկարահանենք Բելգիայում, իսկ ավարտին հույս ունենք հասցնել հաջորդ տարվա աշնանը»,- ասել է Լյուկ Դարդենը:
Ռեժիսորը պատմել է նաև նախագծերի մասին, որոնք իրենք եղբոր հետ պրոդյուսավորում են: Խոսքը Ամելի Վանելբդի «Ծիծաղելի հայրիկը» տրագիկոմեդիայի մասին է, որի նկարահանումներն ավարտվում են օգոստոսի 13-ին, և դերասան Ժերեմի Ռենյեի և նրա եղբայր Յանիկի ռեժիսորական աշխատանքի մասին, որի նկարահանումներն արդեն մեկնարկել են:
Դարդենների վերջին ֆիլմը` «Անհայտը», մայիսին մասնակցել է Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթին, սակայն մրցանակ չի ստացել:










