Բրեդ Փիթը խնդրել է Դևիդ Ֆինչերին նկարահանել «Z աշխարհների պատերազմը» ֆիլմի շարունակությունը

23:08 • 11.08.16

Դերասան և պրոդյուսեր Բրեդ Փիթը հրավիրել է ռեժիսոր Դևիդ Ֆինչերին ղեկավարել «Z աշխարհների պատերազմը» ֆիլմի 2-րդ մասի նկարահանումները և նրա հետ բանակցություններ է վարում, գրում է Variety-ին:

Աղբյուրը նշում է, որ Փիթը հանդիպել է մի քանի ռեժիսորների հետ, սակայն մտադիր է աշխատանքներին ներգրավել հենց Ֆինչերին: Նրա հետ Փիթն աշխատել է նախկինում «Մարտական ակումբ», «Յոթ» և «Բենջամին Բաթոնի խորհրդավոր պատմությունը» ֆիլմերում:

Ֆիլմի նկարահանումները պետք է մեկնարկեն 2017թ. սկզբին, իսկ պրեմիերան նախատեսված է հունիսին:

 

Բրեդ Փիթը խնդրել է Դևիդ Ֆինչերին նկարահանել «Z աշխարհների պատերազմը» ֆիլմի շարունակությունը