Լոնդոնում հանդիպել են «Հարի Փոթերից» հայտնի «երիտասարդ» և «մեծ» Ռոն Ուիզլիները (լուսանկար)
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հանդիպել են դերասաններ Ռուպերթ Գրինթն ու Փոլ Թորնլին, ովքեր խաղացել են «Հարի Փոթեր»-ի հերոս Ռոն Ուիզլիի դերը՝ մեկը՝ ֆիլմում, մյուսը՝ ներկայացման մեջ։
Գրող Ջոան Ռոուլինգի գրքերի էկրանավորման մեջ Ուիզլիի դերը կատարած Գրինթը լոնդոնյան «Փալաս» թատրոնում դիտել է «Հարի Փոթերն ու անիծված մանուկը» ներկայացումը, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ներկայացումից հետո Գրինթը կուլիսների հետևում շփվել է դերասանների, այդ թվում` Ռոնի դերը խաղացած Թորնլիի հետ: Նրանց համատեղ լուսանկարը հրապարակվել է Instagram-ում:











