Վին Դիզելը վեճից հետո լքել է «Ֆորսաժ- 8»-ի նկարահանումները
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Վին Դիզելը խաղընկեր Դուեյն Ջոնսոնի հետ վեճից հետո լքել է «Ֆորսաժ- 8» ֆիլմի նկարահանման հրապարակը:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն՝ TMZ-ին հղումով, Դիզելը հավաքել է նկարահանման հրապարակում գտնվող բոլորին` հայտնելով հեռանալու մասին:
Նշվում է, որ դերասանն ամբողջությամբ ավարտել է իր մասնակցությունը կինոնախագծին:
Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Ջոնսոնին դուր չեն գալիս ֆիլմի համապրոդյուսերի դերում հանդես եկող Դիզելի իրականացրած որոշ ստեղծագործական լուծումներ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, օգոստոսի 9-ին Ջոնսոնն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում իր որոշ գործընկերներին ոչ պրոֆեսիոնալ, վախկոտ լակոտներ է անվանել:
Հետագայում պարզվել է, որ դերասանի գրառումը վերաբերում է Վին Դիզելին:










