Ջենիֆեր Լոպեսը նոր ֆիլմում կմարմնավորի «Կոկաինի կնքամորը»
Ամերիկյան հայտնի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը պատրաստվում է մասնակցել նոր կինոնախագծի, որում մարմնավորելու է տխրահռչակ նարկոբարոնուհի Գրիսելդա Բլանկոյին:
Ինչպես հայտնում է The Independent-ը, ֆիլմի արտադրությամբ զբաղվելու է HBO հեռուստաընկերությունը, մինչդեռ Լոպեսը հանդես կգա նաև գործադիր պրոդյուսերի դերում:
Ֆիլմի սյուժեն հիմնված կլինի կոլումբացի նարկոբարոնուհու կյանքի պատմության վրա` ներկայացնելով, թե ինչպես է Բլանկոն գլխավորել պատմության մեջ ամենաազդեցիկ նարկոկարտելներից մեկն ու հռչակվել «Կոկաինի կնքամայր»:
Աղբյուրը մանրամասնում է, որ Բլանկոն ԱՄՆ-ում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման` թմրանյութերի առևտրով զբաղվելու, ինչպես նաև մոտ 200 սպանություն իրագործելու համար: 2004թ. նա արտահանձնվել է Կոլումբիային, իսկ 2012թ. սպանվել 2 զինված տղամարդկանց կողմից:










