Ռիհաննան Մայքլ Ջեքսոնի անվան MTV մրցանակ կստանա

23:19 • 12.08.16

Երգչուհի Ռիհաննան կստանա Մայքլ Ջեքսոնի անվան MTV մրցանակ, հայտնում է Billboard-ը: Մրցանակի ամբողջական անվանումն է` Michael Jackson Video Vanguard Award: Նախկինում նման մրցանակ ստացել են Քանյե Ուեսթը և Բեյոնսեն:

Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա օգոստոսի 28-ին՝ Նյու Յորքում: Ինչպես հայտնել է Ռիհաննան, իր համար մեծ պատիվ է բարձրանալ բեմ որպես MTV-ի պատվավոր մրցանակակիր:

Բացի դրանից՝ երգչուհին հավակնում է մրցանակ ստանալ ևս 4 անվանակարգերում։

Աղբյուրը նշում է, որ Ռիհաննայի հոլովակները բազմիցս ապշեցրել և հիացրել են: YouTube-ում նրա էջն արդեն ավելի քան 9.6 մլրդ դիտում ունի:

 

Ռիհաննան Մայքլ Ջեքսոնի անվան MTV մրցանակ կստանա