Լոս Անջելեսի օդանավակայանում միգրացիոն ծառայության աշխատակիցները սպասեցրել են «Բոլիվուդի արքային»

15:12 • 12.08.16

Լոս Անջելեսի օդանավակայանում միգրացիոն ծառայության աշխատակիցները սպասեցրել են «Բոլիվուդի արքա» համարվող հնդիկ դերասան Շահրուխ Խանին, հաղորդում է Lenta.ru–ն` հղում անելով դերասանի Twitter-յան գրառմանը:

 

«Ես շատ լավ հասկանում և հարգում եմ անվտանգության աշխատակիցներին՝ հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող ներկայիս իրավիճակը, բայց ամեն անգամ սպասեցնելն իրոք հիմարություն է»,- գրել է Խանը:

 

Դերասանի խոսքով` սպասելու ընթացքում ինքը հասցրել է Pokemon GO խաղը խաղալ և մի քանի պոկեմոն բռնել:

 

Ինչպես նշում է BBC News-ը, Հնդկաստանում ԱՄՆ դեսպանը միջադեպի համար ներողություն է խնդրել դերասանից և հավաստիացրել, որ նման բան այլևս չի կրկնվի:

 

Հիշեցնենք, որ Շահրուխ Խանին արդեն երկու անգամ սպասեցրել են ամերիկյան օդանավակայաններում. 2012 թվականին Նյու Յորքում և 2009 թվականին Նյուարքում:

Լոս Անջելեսի օդանավակայանում միգրացիոն ծառայության աշխատակիցները սպասեցրել են «Բոլիվուդի արքային»