Դարթ Վեյդերը երևացել է «Աստղային պատերազմների» նոր մասի թրեյլերում (տեսանյութ)

16:12 • 12.08.16

Համացանցում հայտնվել է «Աստղային պատերազմներ» սագայի հաջորդ մասի՝ «Աստղային պատերազմներ. վտարանդիի» թրեյլերը, որի կադրում մի պահ հայտնվում է Դարթ Վեյդերը, հաղորդում է Gazeta.ru-ն:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ կարճ թիզերների շարքից հետո ֆիլմի ստեղծողները թողարկել են սագայի նոր մասի երկրորդ լիարժեք թրեյլերը:

 

Երկու րոպե տևողությամբ տեսահոլովակում չի հայտնվում ֆիլմերից ծանոթ ոչ մի հերոս. նոր մասի սյուժեն կենտրոնացած է լինելու ապստամբների վրա, որոնք ուզում են գողանալ «Մահվան աստղի» գծագրերը: Տեսաժապավենի գործողությունները ժամանակագրորեն նախորդելու են 1977 թվականին թողարկված օրիգինալ ֆիլմում տեղի ունեցող գործողություններին:

 

Նշվում է, որ տեսահոլովակի վերջում համբերատար դիտողը կարող է նկատել Դարթ Վեյդերի սաղավարտի ծանոթ ուրվագծերն ու Սքայուոքեր ավագի դիմակի ճանաչելի հնչյունները:

 

Ավելի վաղ ենթադրվում էր, որ ֆիլմի սյուժեին կարող են մասնակցել գլխավոր չարագործները` ինքնակալ Պալպատինն ու Դարթ Վեյդերը, սակայն այս մասին հստակ տեղեկություններ չկան:

 

Դարթ Վեյդերը երևացել է «Աստղային պատերազմների» նոր մասի թրեյլերում (տեսանյութ)