Ջարեդ Լետոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների համար

23:37 • 15.08.16

Դերասանուհի Արիանա Բելամարը, ով կատարել է մոդելի դեր «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմում, մեղադրել է Ջոկերի դերակատար Ջարեդ Լետոյին նկարահանման հրապարակում սեռական ոտնձգությունների համար, գրում է Корреспондент-ը:

Բելամարի խոսքով, դերասանն իրեն վատ է պահել, ոռնացել է և անպարկեշտ շարժումներ կատարել` նայելով դերասանուհուն: Սկզբում նա նույնիսկ հումորով է վերաբերվել իրավիճակին, սակայն հետագայում այդ գործողությունները սկսել են անհանգստացնել Բելամարին:

Լետոյի ներկայացուցիչները տվյալ մեղադրանքները հերքում են, քանի որ դերասանը դերի մեջ ամբողջությամբ մտնելու համար դուրս չի եկել կերպարից նկարահանումների ընթացքում, իսկ այդ շարժումները կազմում են նրա դերասանական մեթոդի մի մասը միայն:

 

 

Ջարեդ Լետոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների համար