Բեռլինի բնակելի շենքերից մեկի պատին ահռելի սարյակ է հայտնվել (լուսանկարներ)

12:52 • 15.08.16

Ներկայում «սթրիթ արտը» հատկապես երիտասարդների շրջանում արվեստի ամենատարածված ուղղություններից է, որի լավագույն վարպետներից 2-ի համագործակցության արդյունքում ստեղծվել է բացառիկ արվեստի գործ:

 

Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, խոսքը Բեռլինի բարձրահարկ շինություններից մեկի պատին հայտնված ահռելի որմնանկարի մասին է, որը պատկերված է գեղեցիկ սարյակի տեսքով:

 

Որմնանկարն ունի 42 մ բարձրություն։ Դրա հեղինակներն են հոլանդացի նկարիչներ  Քոլին վան դեր Սլույջսն ու Սուպեր Էյը (Super A):