Հայկական եկեղեցին ընդգրկվել է Բուենոս Այրեսի տեսարժան վայրերի պաշտոնական ցանկում

16:32 • 16.08.16

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին պաշտոնապես ընդգրկվել է քաղաքի տեսարժան վայրերի ցանկում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d'Armenie-ն, զբոսաշրջիկների համար նախատեսված քաղաքի ուղեցույցը մատնանշում է այն հիմնական թաղամասերը, այգիները, հուշարձանները, թատրոնները և այլ մշակութային կոթողներ, որոնք խորհուրդ է տրվում այցելել:

«Ճանաչենք Բուենոս Այրեսը» ծրագրի կազմակերպիչներն այդ ցանկում ներառել են նաև հայկական տաճարը` ցույց տալու համար քաղաքում հայկական նշանակալի ներկայությունը:

Այս առիթով մի շարք զբոսաշրջվարների ընդունել է Արգենտինայում և Չիլիում հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ, արքեպիսկոպոս Գիսակ Մուրադյանը: Արքեպիսկոպոսը նրանց է փոխանցել հայ եկեղեցու պատմությանն առնչվող գրականություն, ինչպես նաև ուղղորդել սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատմությունը զբոսաշրջիկներին ներկայացնելու հարցում:

 

Հայկական եկեղեցին ընդգրկվել է Բուենոս Այրեսի տեսարժան վայրերի պաշտոնական ցանկում