Ռինգո Սթարը «բիթլզներից» առաջինն է ծոռ ունեցել
14:10 • 16.08.16
Հանրահայտ The Beatles խմբի նախկին թմբկահար Ռինգո Սթարը 76 տարեկանում նախապապ է դարձել: Այս մասին NME-ին հայտնել է երաժշտի մամուլի քարտուղարը:
Աղբյուրը մանրամասնում է, որ օգոստոսի 14-ին Սթարի թոռնուհին որդի է ունեցել:
Նշվում է, որ Սթարը «բիթլզներից» առաջինն է ծոռ ունեցել, իսկ 1985 թվականին առաջինն է պապիկ դարձել:
Placeholder










