Դերասան Բիլի Բոբ Թորնթոնը հերքել է Էմբեր Հյորդի հետ սիրավեպի մասին լուրերը

22:48 • 16.08.16

Ամերիկացի դերասան Բիլիր Բոբ Թորնթոնը հերքել է դերասանուհի Էմբեր Հյորդի հետ սիրավեպի մասին լուրերը, գրում է TMZ-ն:

Թորնթոնը և Հյորդը միասին նկարահանվել են «Լոնդոնյան դաշտեր» ֆիլմում: Նախկինում դերասանուհին հայտարարել էր, որ Ջոնի Դեփն, ում հետ նա այժմ ամուսնալուծության գործընթացի մեջ է, մեղադրել է իրեն Թորնթոնի հետ դավաճանելու համար:

Իր կողմից, Թորնթոնն այդ մեղադրանքներն անվանել է ծիծաղելի և բացարձակ սուտ: Դերասանի խոսքով, իրենց հարաբերությունները դուրս չեն եկել մասնագիտականի շրջանակից:

2014-ին Թորնթոնն ամուսնացած է Քոնի Էնգլենդի հետ: Դերասանը նշել է, որ կնոջը պատմել է լուրերի և մասին և վստահեցրել, որ այդ ամենը Դեփի երևակայությունն է:

 

 

 

 

Դերասան Բիլի Բոբ Թորնթոնը հերքել է Էմբեր Հյորդի հետ սիրավեպի մասին լուրերը