Քեթրին Զետա-Ջոնսը նոր հեռուստասերիալում Հոլիվուդի լեգենդի դեր կխաղա

18:51 • 17.08.16

«Օսկար» մրցանակի դափնեկիր, դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսը FX հեռուստաալիքի նոր սերիալում կխաղա Օլիվիա դե Հևիլենդի դերը, հաղորդում է The Hollywood Reporter-ը և ընդգծում, որ սա 20 տարվա մեջ կլինի դերասանուհու առաջին հեռուստատեսային դերը:
 

Աղբյուրը մանրամասնում է, որ Feud («Թշնամանք») կոչվող սերիալը կներկայացնի պատմության մեջ հայտնի ամենաաղմկալի դիմակայությունները:
 

Նշվում է, որ սերիալի նկարահանման աշխատանքները կմեկնարկեն այս աշնանը (պլանավորվում է նկարահանել ութ դրվագ), իսկ պրեմիերան կկայանա 2017 թվականին:

 

Քեթրին Զետա-Ջոնսը նոր հեռուստասերիալում Հոլիվուդի լեգենդի դեր կխաղա