Լեդի Գագան համաձայնել է նկարահանվել Բրեդլի Կուպերի ֆիլմում

13:15 • 17.08.16

Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան համաձայնել է նկարահանվել հոլիվուդյան դասական «Աստղը ծնվել է» երաժշտական դրամայի նոր տարբերակում, հաղորդում է The Guardian-ը:

 

Նշվում է, որ երգչուհու համար Բրեդլի Կուպերի ֆիլմը կդառնա խաղարկային կինոյում առաջին լիարժեք դեբյուտը: Ավելի վաղ Լեդի Գագան խաղացել է «Ամերիկյան սարսափ պատմություն» սերիալում, ինչի համար հունվարին «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել:

 

«Ես անչափ ուրախ եմ, որ կաշխատեմ Բրեդլիի հետ: Նա փայլուն, հնարամիտ դերասան է»,- գրել է Գագան իր Twitter-ում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Բրեդլի Կուպերը, ով ինքն էլ կխաղա «Աստղը ծնվել է» ֆիլմում, առաջին անգամ հանդես կգա ռեժիսորի դերում, իսկ Լեդի Գագան ֆիլմի համար կգրի և կկատարի մի քանի երգ:

 

Նախագծով զբաղվող Warner Bros. կինոստուդիան դեռևս չի նշել ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը: Ավելի վաղ ենթադրվում էր, որ ֆիլմը կնկարահանի Քլինթ Իսթվուդը, իսկ որպես գլխավոր դերակատար հանդես կգա Բեյոնսեն:

 

 

Լեդի Գագան համաձայնել է նկարահանվել Բրեդլի Կուպերի ֆիլմում