Ջոան Ռոուլինգը 3 նոր գիրք կթողարկի Հարի Փոթերի տիեզերքի մասին
Գրող Ջոան Ռոուլինգը 3 նոր գիրք է թողարկում Հարի Փոթերի տիեզերքի մասին, գրում է Time-ը:
Բոլոր հրապարակումները պատմությունների հավաքածուներ են, որոնք նվիրված են հրաշագործ աշխարհի «մութ կողմին»: Գրքերը կթողարկվեն էլեկտրոնային տարբերակով սեպտեմբերի 6-ին, յուրաքանչյուր գրքի արժեքը կկազմի մոտ 3 դոլար:
Այդ տեղեկությունը հաստատել է Pottermore թեմատիկ կայքի գլխավոր գործադիր տնօրեն Սյուզան Յուրեվիկսը:
Օրինակ, Power, Politics And Pesky Poltergeists հավաքածուն նվիրված է պրոֆեսոր Դոլորես Ամբրիջին և նրա «դաժան արմատներին», ինչպես նաև պրոֆեսոր Գորացի Սլիզնորթի հարաբերություններին ապագա Վոլան դե Մորտի հետ Հոգվարթսում:










