Արգենտինայում դատարանը սկսել է Ֆեդերիկո Գարսիա Լորկեի մահվան հետաքննությունը
Արգենտինայի դատարանը սկսել է հետաքննել պոետ Ֆեդերիկո Գարսիա Լորկեի 1936թ-ի փետրվարի 18-ի իսպական Գրանադա քաղաքում մահվան հանգամանքները: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ համապատասխան հայցը ներկայացվել է Պատմական հիշողության վերականգնման միության կողմից:
«Դատական քննությունը կիրականացնի դատավոր Մարիա Սերվինը, ով զբաղվում է մարդկության դեմ հանցագործությունների քննությամբ»,- նշել են կազմակերպությունում:
Ինչպես նշել է միության ղեկավար Էմիլիո Սիլվան՝ համապատասխան հայց ուղարկվել է նաև Իսպանիայի իշխանություններին, հաղորդում է TRT-ն:
Նշվում է, որ հետաքննությունը համընկնում է Լորկեի անհետացման և մահվան 80-ամյակի հետ: Իր հանրապետական հայցքներով հայտնի պոետին, ըստ ընդհանուր ընդունված վարկածի, ձերբակալել ու գնդակահարել են ֆրակոականները՝ Իսպանիայում քաղաքացիական պատերազմի ամենասկզբում:










