Թրաութսմանդորֆ ամրոցի պարտեզներում ինտերակտիվ էքսկուրսիաների օր կանցկացվի (լուսանկարներ)

12:51 • 18.08.16

Հյուսիսային Իտալիայի Մերանո քաղաքում գտնվող Թրաութսմանդորֆ ամրոցի պարտեզներում օգոստոսի 19-ին ինտերակտիվ թեմատիկ էքսկուրսիաների օր կանցկացվի, հաղորդում է italia-ru.com-ը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ամրոցի հյուրերը հնարավորություն կունենան էքսկուրսավարի ուղեկցությամբ անվճար այցելել Թրաութսմանդորֆ ամրոցն ու զբոսնել Սիսի կայսրուհու պարտեզներով` ծանոթանալով տեղանքի և դրա հայտնի բնակիչների պատմությանը:

 

Նշենք, որ Թրաութսմանդորֆ ամրոցը եղել է ավստրիացի կայսրուհի Էլիզաբեթ Սիսիի հանգստի ամենասիրված վայրը: Կայսրուհու ամրոցն ու նրա ունեցվածքի մի մասը հասանելի են այցելուների համար:

 

 

 

 

 

 


 

 

 

Թրաութսմանդորֆ ամրոցի պարտեզներում ինտերակտիվ էքսկուրսիաների օր կանցկացվի (լուսանկարներ)