Էմբեր Հերդը Դեպի հետ ամուսնալուծությունից 7 մլն դոլար կտրամադրի բարեգործությանը
Ամերիկյան դերասանուհի Էմբեր Հերդը հինգշաբթի հայտարարել է, որ Ջոնի Դեպից ստացված գումարը կբաշխի մի քանի բարեգործական կազմակերպությունների միջև: Այդ կազմակերպությունները պետք է պաշտպանեն կանանց, երեխաներին տնային բռնությունից, հաղորդում է AP-ն:
Երեքշաբթի դերասանները կարգավորել էին իրենց ամուսնալուծության հարցը: Ըստ TMZ-ի՝ Դեպը համաձայնել է կնոջը մոտ 7 մլն դոլար վճարել:
Դեպն ու Հերդը ծանոթացել են 2011թ-ին ֆիլմի նկարահանման ժամանակ: Նրանց նշանադրությունը կայացել է 2013թ-ի դեկտեմբերին, իսկ 2015թ-ի փետրվարին դերասանները պաշտոնապես գրանցել են հարաբերությունները: 2016թ-ի մայիսին Հերդը ամուսնալուծության հայց է ներկայացրել:










