Metallica-ն կթողարկի ութ տարվա ընթացքում առաջին ստուդիական ալբոմը (տեսանյութ)
Ամերիկյան Metallica ռոք խումբը հինգշաբթի ներկայացրել է վերջին ութ տարվա ընթացքում առաջին ստուդիական ալբոմի առաջին ստեղծագործությունը: Ինչպես հաղորդվում է խմբի պաշտոնական կայքում՝ նոր To Self-Destruct անվամբ ալբոմը լույս կտեսնի նոյեմբերի 18-ին:
«Մենք գիտենք, որ դա երկար ժամանակ է պահանջում, բայց մենք այսօր հպարտությամբ ենք ներկայացնում երկար սպասված Hardwired երգը՝ առաջիկա To Self-Destruct ալբոմից»,- ասվում է հաղորդագրությունում:










