Հոլանդացի նկարիչը 2,5 տարի նկարահանել է իր աշխատանքային գործընթացը` ուշագրավ «թայմլափս» ստեղծելով (տեսանյութ)
Հոլանդացի նկարիչ Թայմե Թերմաատը որոշել է իր ոլորտում աչքի ընկնել, ինչի համար 2,5 տարի շարունակ նկարահանել է իր աշխատանքային գործընթացը` ուշագրավ «թայմլափս» ստեղծելով, որը նա հրապարակել է իր YouTube էջում:
«Թայմլափսը» յուրահատուկ տեխնիկա է, որը գտնվում է լուսանկարչության և տեսագրության «արանքում» և ստեղծվում է բազմաթիվ լուսանկարների համակցման միջոցով:










