Հայտնի են դարձել մանրամասներ «Գահերի խաղը» սերիալի նոր հերոսների մասին
Հայտնի են դարձել առաջին մանրամասները «Գահերի խաղը» սերիալի նոր հերոսների մասին. հայտնում է Coming Soon կայքը:
Հայտարարվել է հերթական ընտրությունը HBO ալիքի հայտնի սերիալի համար, և նոր թեկնածուների համար ներկայացված պահանջներից կարելի է որոշակի տեղեկություն ստանալ նոր հերոսների մասին: Նրանց անունները չեն հրապարակվում, նկարագրությունում խոսվում է միայն այս կամ այն կերպարի տեսակի մասին:
Օրինակ, սերիալի համար պահանջվում է 40-55 տարեկան գեներալ, ինչպես նաև 35-45 տարեկան մարտիկ: Բացի դրանից՝ պահանջվում է քահանա, ով կլինի 60 տարեկան: Նոր կերպարների թվում է նաև վաճառական` մոտ 40 տարեկան, և գեղեցիկ լեդի, ով պետք է ոչ միայն որոշակի արտահայտություններ ասի, այլև մերկանա: Ցանկում ներկայացված են նաև երիտասարդ լորդի և լեյտենանտի կերպարներ:










