15-ամյա աղջկա դիմահարդարումներն ապշեցնում են իրենց ստեղծարարությամբ (լուսանկարներ)
Արդեն երկու տարի է՝ Քեյթ Վերները հետաքրքրվում է դիմահարդարման արվեստով, իսկ անցած տարվանից նա սկսել է իր աշխատանքները սոցցանցերում հրապարակել:
15-ամյա աղջկա խոսքով` ստեղծագործական դիմահարդարումը միավորում է իր սիրելի երկու զբաղմունքները` նկարչությունն ու դիմահարդարումը: Նա սիրում է կերպարանափոխվել, և հաճախ այդ գործընթացը ժամեր է տևում:
Ինչպես նշում է Boredpanda.com կայքը` աղջիկը մտադիր է իր զբաղմունքը սիրողական մակարդակից մասնագիտականի հասցնել, ինչի համար արդեն սկսել է հետաքրքրվել տվյալ ոլորտում կրթություն ստանալու հնարավորություններով:




















