Քիրա Նայթլին խոստովանել է, որ հինգ տարի է՝ կեղծամ է կրում (լուսանկարներ)
31-ամյա դերասանուհի Քիրա Նայթլին հարցազրույցներից մեկում դժգոհել է, որ վերջին հինգ տարում ստիպված է կեղծամ կրել ոչ միայն, որ այն իրեն դուր է գալիս, այլև օբյեկտիվ պատճառների առկայության հետևանքով:
«Կարիերայիս ընթացքում ես ստիպված եմ եղել ներկել մազերս բոլոր հնարավոր գույներով: Իմ մազերը նման ծանրաբեռնվածությանը չդիմացան և սկսեցին թափվել: Վերջին հինգ տարվա ընթացքում ես կեղծամներ եմ կրում և պետք է ասեմ, որ դա մազերիս հետ տեղի ունեցած լավագույն բանն է, որ»,- պատմել է դերասանուհին:
Քիրան հավելել է, որ մազերն աստիճանաբար վերականգնվում են, սակայն 2015թ-ի մայիսին դստեր ծնվելուց հետո նորից այդ խնդիրի առաջ է կանգնել ու շարունակում է կեղծամ կրել:











