Ինքնուս նկարչուհու աշխատանքները լուսանկարներ են հիշեցնում (լուսանկարներ)
Ինքնուս գերմանացի նկարչուհի Ֆրանցիսկա Տրեպտոուի կտավներն այնքան իրատեսական են, որ առաջին հայացքից թվում է`լուսանկարներ են:
Ինչպես նշում է mymodernmet.com կայքը, Ֆրանցիսկայի գաղափարները սկսվում են կենդանի բնության ուրվանկարներով և լուսանկարներով: Սկզբից նա Photoshop լուսանկարչական խմբագրի միջոցով ստեղծում է իր աշխատանքների թվային մոդելը, ինչը նրան օգնում է որոշել լույսի և ստվերի հարաբերակցությունը, ինչից հետո այդ մոդելն ուրվագծում է թղթի կամ կտավի վրա և աշխատում է բացառապես ձեռքով: Ամբողջական գործընթացը պահանջում է մի քանի ժամից մինչև մի քանի ամիս` կախված նախագծի բարդությունից:
«Ֆրանցիսկային մոտիվացնում է նրա հետաքրքրվածությունը ֆլորայի ու ֆաունայի գեղեցկության հանդեպ: Նրա ոգեշնչման աղբյուրները շատ փոփոխական են`զբոսանքներ բնության գրկում կամ մի բան, որ նա տեսնում, նկատում կամ կարդում է ամբողջությամբ այլ կոնտեքստում: Նրա իրական կիրքն արվեստանոցում միայնակ լինելը, փորձեր անելն ու իր սեփական այլաբանական լեզուն փնտրելն է»,- ասվում է նկարչուհու կայքում:



















