Քըրքորյանի` Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի պրեմիերան կկայանա Տորոնտոյի Միջազգային կինոփառատոնի ժամանակ

16:54 • 21.08.16

Երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված և Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրեմիերան կկայանա Տորոնտոյի Միջազգային կինոփառատոնի շրջանակներում:

Ինչպես տեղեկացնում է Hollywood Reporter-ը` օսկարակիր դերասան Քրիստիան Բեյլի և Օսկար Այզեքի մասնակցությամբ ֆիլմն առաջին անգամ կցուցադրվի սեպտեմբերի 11-ին:

Հիշեցնենք, որ ֆիլմի ռեժիսորն է «Ռուանդա հյուրանոց» ֆիլմը նկարահանած օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը: Ֆիլմում նկարահանվել է նաև Շառլոտ Լը Բոնը: Հայտնի է, որ նկարահանումների մեծ մասն անցկացվել է Իսպանիայում և Պորտուգալիայում:

Ըստ սյուժեի` «Խոստումը» ֆիլմը ներկայացնելու է սիրային եռանկյունի՝ 1922-ին ծավալվող դեպքեր Փարիզում աշխատող ամերիկացի լրագրողի ու տեղացի գեղեցկուհու և ուսանողի միջև:  

 


 

 

 

 

 

Քըրքորյանի` Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի պրեմիերան կկայանա Տորոնտոյի Միջազգային կինոփառատոնի ժամանակ