Հրատարակիչները ստացել են Վոյնիչի ձեռագիրը պատճենելու և հրապարակելու իրավունք

19:29 • 21.08.16

Իսպանական Siloe հրատարակչությունը 10 տարի տևած անհաջող փորձերից հետո ստացել է աշխարհի ամենախորհրդավոր ձեռագրերից մեկի, այսպես կոչված՝ Վոյնիչի ձեռագիրը հանրայնացնելու իրավունք:

Ինչպես նշում է The Guardian-ը, Siloe-ն կարող է անել և հրապարակել ձեռագրի 898 պատճեն: Հրատարակությունը միշտ անում է պատճենների 898 նմուշ, որն առաջին հաջողակ նախագծից հետո անփոփոխ թիվ է դարձել նաև հետագա հրատարակութոյունների համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի քան 200 էջից և մի քանի խոշոր հավելվածից բաղկացած ձեռագրի պատճենների ստեղծման աշխատանքները կտևեն մոտ 18 ամիս և կարժենան մոտ 7-8 հազար եվրո: Արդեն մոտ 300 մարդ նախապատվեր է արել:

The Guardian-ը գրում է, որ այժմ գիրքը գտնվում է Յելի համալսարանի Բեյմեկի հազվագյուտ գրքերի և ձեռագրերի գրադարանում:

Նշենք, որ Վոյնիչի ձեռագիրն անհայտ հեղինակի գիրք է, որը գրվել է մոտ 600 տարի առաջ` անծանոթ լեզվով:

Հրատարակիչները ստացել են Վոյնիչի ձեռագիրը պատճենելու և հրապարակելու իրավունք