105-ամյա բրիտանուհին ծննդյան օրվա համար ընդամենը մեկ երազանք էր պահել (լուսանկարներ)
Իվենա Սմայլսը տոնում էր իր 105-րդ տարեդարձը, բայց ոչ այն ձեւով, ինչպես հավանաբար ակնկալում էիք, քանի որ Իվենան խնդրել էր, որ իր ծննդյան տորթը բերի « դաջվածքներով հրշեջը»: Արդյունքում նրա ցանկությունն իրականացել է:
Իվենան ապրում է ծերերի համար նախատեսված հատուկ կացարանում: Երբ նա խնդրել է իր ծննդյան օրը նման նվեր մատուցել, հավանաբար չի էլ կարծել, որ դա իրականություն կդառնա, մինչև որ հրշեջը երրորդ հարկի պատուհանից ներս է մտել եւ նրան նվիրել ծննդյան տորթը:














