Բրիթնի Սփիրսի նոր ալբոմը շնորհանդեսից առաջ համացանցում է հայտնվել
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի նոր ալբոմը շնորհանդեսից առաջ համացանցում է հայտնվել, հաղորդում է Billboard-ը:
Նշվում է, որ Glory կոչվող 9-րդ ալբոմի ռելիզը պետք է տեղի ունենար օգոստոսի 26-ին, սակայն անցած շաբաթ-կիրակի օրերին դրա deluxe տարբերակը (կամ բոնուսներով) ապօրինաբար տեղադրվել է համացանցում:
Աղբյուրը մանրամասնում է, որ ալբոմի ստանդարտ տարբերակը բաղկացած է 12 երգից, իսկ deluxe տարբերակում կա 17 երգ: Ձայնասկավառակում տեղ են գտել Private Show, Do You Wanna Come Over? և Clumsy երգերը:










