Դի Կապրիոն ավտովթարի մեջ է հայտնվել Նյու Յորքում
Հանրահայտ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն և նրա ընկերուհին՝ դանիացի մոդել Նինա Ագդալը, ավտովթարի են ենթարկվել Նյու Յորքի թաղամասերից մեկում, գրում է lenta.ru-ն:
Նրանց Range Rover ավտոմեքենան բախվել է Mini Cooper-ի: Վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Mini Cooper-ի վարորդը կին է եղել, ում անունը չի նշվում։ Տեղի ունեցածը նրան ցնցել է, և Դի Կապրիոն օգնել է, որ նա դուրս գա մեքենայից և ուշքի գա:
Նշվում է, որ դեպքի վայր շտապօգնություն են կանչել՝ վստահ լինելու համար, որ ամեն ինչ կարգին է: Դերասանի ավտոմեքենան գրեթե չի վնասվել, իսկ Mini Cooper-ը լրջորեն վնասվել է:
41-ամյա Դի Կապրիոն և 24-ամյա Ագդալը հանդիպում են 2016 թվականի մայիսից:










