«Առաքելությունն անիրագործելի է- 6» ֆիլմի արտադրությունը դադարեցված է. լրատվամիջոցներ
«Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի վեցերորդ մասի արտադրությունը ժամանակավորապես դադարեցված է՝ ֆիլմի թողարկման վրա աշխատող Paramoung Pictures Corporation ընկերության հետ գլխավոր դերակատար Թոմ Քրուզի տարաձայնությունների պատճառով, հայտնում է AceShowbiz լրատվամիջոցը:
Մի շարք աղբյուրներ հայտնել են, որ Քրուզը ստուդիայի հետ տարաձայնություններ ունի իրեն հատկացվող վճարումների վերաբերյալ, ինչի պատճառով դադարեցվում են ֆիլմի նկարահանումների պատրաստությունները, ասված է հաղորդագրությունում:
Սա արդեն ֆիլմի արտադրության հետ կապված երկրորդ հետաձգումն է. ավելի վաղ հաղորդվել է նախագծի տապալման վտանգի մասին՝ սցենարի հետ կապված խնդիրների առնչությամբ: Դրա պատճառով նոյեմբերին նախատեսված աշխատանքների մեկնարկը տեղափոխվել է հաջորդ տարի:










