Սանկտ Պետերբուրգում Դովլաթովի սենյակը հանձնել են ուզբեկ ներգաղթյալներին (լուսանկարներ)

22:08 • 22.08.16

Հայտնի գրող Սերգեյ Դովլաթովի 75-ամյակի նախօրեին Metro թերթը պարզել է, որ Սանկտ Պետերբուրգում սենյակը, որտեղ ապրել է գրողը, նոր բնակիչներ ունի: Խոսքը կոմունալ բնակարանում գտնվող սենյակի մասին է:

Վեց սենյակներն ունեն բնակիչներ, իսկ 7-րդը, որտեղ ապրել է Դովլաթովն ընդհանուր է եղել բոլորի օգտագործման համար: Սակայն կես տարի առաջ սեփականատերերից մեկը սենյակը հանձնել է ներգաղթյալներին:

Ուզբեկստանից եկած ներգաղթյալների քանակը պարզվել չի հաջողվել, հարևանները նշում են, որ նրանք 6-8-ն են: Սենյակի բնակիչները լրագրողներին հաստատել են, որ պատրաստ են բացել դռները էքսկուրսիայի մասնակիցների համար: Անձամբ իրենք գրողի ժառանգության հետ ծանոթ չեն:

Այս տանը Դովլաթովն ապրել է 31 տարի:






 

Սանկտ Պետերբուրգում Դովլաթովի սենյակը հանձնել են ուզբեկ ներգաղթյալներին (լուսանկարներ)