Հայաստանը ծանր օրեր ապրեց այս տարի, ուզում ենք բարձրացնել բոլորի տրամադրությունը. Գարիկ Մարտիրոսյան (տեսանյութ, լուսանկարներ)

16:31 • 23.08.16

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր (ժամը 19.00-ին) առաջին անգամ տեղի կունենա Comedy Club-ի երևանյան մեծ համերգը։

 

 

Comedy Club-ի գրեթե ողջ կազմն օրեր առաջ է ժամանել Երևան։ Գարիկ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ տղաները Երևանում հասցրել են փոքր-ինչ մրսել և հիվանդանալ։

 

Նշենք, որ համերգի ժամանակ ելույթ կունենա Comedy Club-ի գրեթե ողջ կազմը՝ Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Թիմուր Բատրուդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Դմիտրի Սորոկինը, Անդրեյ Սկորոխոդը, USB խումբը, ռուսական հեռուստատեսության լավագույն երգիծական շոուի այլ մասնակիցներ։

 

Tert.am Life-ը է հանդիպել է տղաների հետ և խոսել համերգի սպասվելիք անակնկալների մասին։

 

«Ձեր քաղաքը շատ գեղեցիկ է։ Երեկ Հասցրել ենք քայլել Կասկադում։ Լավ ժամանակ անցկացրեցինք մեր երաժիշտ ընկերների հետ, կերանք, ուրախացանք։

 

Միթե հնարավո՞ր է կատակել հայերի մասին Հայաստանում։ Ինչ-որ բան կփորձենք ասել, ուրախ համերգ ենք խոստանում։ Չեմ ուզում անակնկալների մասին պատմել։ Եկե՛ք համերգին»,- անկեղծացան USB խմբի տղաները։

 

 

«Առաջին անգամ ենք Հայաստանում համերգ ունենալու։ Մի քանի համար հատուկ պատրաստել ենք այստեղի հանդիսատեսի համար, բայց կլինեն նաև սիրված հին համարներ, որոնք կամփոփեն Comedy Club-ի 10-ամյակը».- Tert.am Life-ին պատմեց հումորիստ, նախագծի պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը՝ ընդգծելով.

 

«Հայաստանը ծանր օրեր ապրեց այս տարի. ուզում ենք բարձրացնել բոլորի տրամադրությունը։ Ամեն տարի որոշում էինք գալ, բայց չէր ստացվում։ Այս անգամ գրեթե ողջ կազմով ենք եկել։ Հայերի մասին շատ ենք խոսելու այսօր։ Հետաքրքիր, ազատ, զվարթ շոու է սպասվում»։

 

Համերգի մասին առավել մանրամասն՝ տեսանյութում.

 

 

 

 

 

Հայաստանը ծանր օրեր ապրեց այս տարի, ուզում ենք բարձրացնել բոլորի տրամադրությունը. Գարիկ Մարտիրոսյան (տեսանյութ, լուսանկարներ)