Գրավի դիմաց Անդրիաս Ղուկասյանին չազատելն ապօրինություն կլինի․ պաշտպան
Գրավի դիմաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանին չազատելն ապօրինություն կլինի, առավել ևս, որ նրան կալանքի տակ պահելու հիմքեր չկան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը՝ նշելով, որ Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը կքննվի Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 8-ին:
«Անդրիաս Ղուկասյանին մի քանի ժամ առաջ եմ տեսել: Առողջական վիճակը բավարար է, բայց հաշվի առնենք այն, որ 31 օր հացադուլի մեջ է»,- ասաց Կարեն Մեժլումյանը:
Նրա փոխանցմամբ՝ միջնորդություն են ներկայացրել տեսակցությունների արգելքը հանելու մասին, բայց դեռևս պատասխան չունեն, իսկ գրավի դիմաց ազատ արձակելու համար լրացուցիչ փաստաթղթեր են ներկայացրել դատարան:










