Google-ն ու «Մոսֆիլմը» Բուլգակովի 125-ամյակին նվիրված նախագիծ են մեկնարկում

00:31 • 31.08.16

Google ընկերությունն ու «Մոսֆիլմ» կինոստուդիան մեկնարկում են «Վարպետը և Մարգարիտան: Ես այնտեղ եմ եղել» նախագիծը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ առցանց ընթերցումները տեղի կունենան նոյեմբերի 11-ին ու 12-ին Ռուսաստանի տարբեր քաղաքներում ու Թել Ավիվում: Նախագիծը նվիրված է Միխայիլ Բուլգակովի ծննդյան 125-ամյակին ու «Վարպետը և Մարգարիտան» վեպի առաջին հրատարակության 50-ամյակին:

«Համակարգը կառաջարկի տեքստից հատված, որը պետք է ընթերցվի տեսախցիկի դիմաց ցանկացած ժամանակ: Օգտատերերը կկարողանան պատրաստ տեսանյութը տեղադրել պարզ առցանց տարբերակով»,- ասվում է հայտարարության մեջ:

Աղբյուրը մանրամասնում է, որ մասնակցության հայտերը կարելի է ուղարկել մինչև հոկտեմբերի 5-ը ներառյալ: Ընթերցողների ընտրությամբ կզբաղվի «Ոսկե դիմակ» մրցանակին արժանացած ռեժիսոր Նատալիա Անաստասյեվայի թիմը:

 

Google-ն ու «Մոսֆիլմը» Բուլգակովի 125-ամյակին նվիրված նախագիծ են մեկնարկում